-
26.09.2017|
18:57
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երբ իրենք սկսեն կիրառել նախատեսված պատժամիջոցներն Իրաքյան Քրդստանի դեմ՝ սովի կմատնեն ամբողջ ժողովրդին, և այդ դեպքում քրդերին չի օգնի անգամ Իսրայելը, գրում է t24.com.tr կայքը:
-
26.09.2017|
18:56
Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացում` հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանը Ռուսաստանից գազ է գնել վեց տարի շարունակ՝ 2000-2006-ին:
-
26.09.2017|
18:56
Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող «Ռոսկոմնադզոր» գործակալությունը սպառնում է 2018-ին արգելափակել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, եթե ընկերությունը չսկսի ռուսաստանցի օգտատերերի տվյալները տեղափոխել երկրի տարածք` հայտարարել է գործակալության տնօրեն Ալեքսանդր Ժարովը:
-
26.09.2017|
18:55
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, որ Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին:
-
26.09.2017|
18:54
ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները «Ռասիա ՖԶԵ» ընկերության հետ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված` ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ընկերությունը պարտավորվել է ծրագրի համար ներգրավել ներդրող:
-
26.09.2017|
18:53
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը կայցելի Բաքու: Ադրբեջանի ականազերծման գործակալությունից հայտնել են, որ այցի նպատակը սեպտեմբերի 26-ին Բաքվում գործակալության կողմից կազմակերպվելիք միջոցառմանը մասնակցելն է:
-
26.09.2017|
18:52
Ադրբեջանի «սև ցուցակը» համալրվել է ևս մեկ բլոգերի անունով։ Խոսքը լատվիացի Ալեքսանդր Ալիմովի մասին է, որ Travelblog.lv կայքի ստեղծող և պարզապես հիանալի մարդ է՝ Live Journal-ի բլոգում տեղեկացնում է Ալեքսանդր Լապշինը։
-
26.09.2017|
18:51
Դալայ-լաման կարծում է, որ կյանքի իմաստը երջանկության մեջ է, որի նախադրյալներն են կարեկցանքն ու մտքի հանգստությունը։
-
26.09.2017|
18:50
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ:
-
26.09.2017|
18:49
Պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով նախարարության որդեգրած նոր քաղաքականության համաձայն՝ ճանապարհաշինության պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետն այսուհետ դառնալու է 5 տարի, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով մեկ տարվա աշխատանքները՝ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: